«Մենք ուժեղ մրցակից ունենք». «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչը՝ «Ալաշկերտի» մասին

Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами Алашкерт и Кайрат (12 августа 2021). Еревaн
Սթիվեն Ջերարդը շեշտել է, որ իրենք ևս ուժեղ թիմ ունեն, ու ամեն ինչ կանեն իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ Երևանի «Ալաշկերտի» հետ կայանալիք տնային խաղից առաջ նշել է, որ ի դեմս հայկական թիմի՝ իրենք ուժեղ մրցակից ունեն։
Главный тренер Кайрата Кирилл Кекер
«Կայրաթի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Երևանի «Ալաշկերտին» պարտվելուց հետո
«Պետք է մտածենք առաջիկա խաղի մասին, որում մրցելու ենք իսկապես ուժեղ թիմի դեմ։ Պետք է մտածենք այս խաղում դրական արդյունքի հասնելու համար։
Մենք ևս ուժեղ թիմ ունենք, ու ամեն ինչ կանենք, որ մեր առջև դրված խնդիրները լուծենք երկու խաղերում էլ»,- ասել է Ջերարդը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ի երեկոյան «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում հաղթեց Ալմաթիի «Կայրաթին»՝ իրավունք ստանալով օգոստոսի 19-ին Եվրոպայի լիգայում մրցել շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ:
«Ռեյնջերս»- «Ալաշկերտ» խաղը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։