Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ և այլ առարկաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։
«2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց»,–ասված է հաղորդագրության մեջ:
Առևանգել են ՀՀ քաղաքացուն. քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ և այլ առարկաներ:
Հակառակորդի գործողությունների հետ կապ չունի. ՊՆ–ն` 3 զինվորների մահվան մասին
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: