Ջրականի շրջանում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները