Հայաստանում 6 պետություն կմասնակցի «Խաղաղության մարտիկ» մրցույթին

«Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները  և  Կատարի Պետությունը։
«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները
Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի բազաների վրա։
Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:
Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:
ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի մոտ. Զաս
Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային միջոցառումներով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր: