ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։