ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ռուս շոումեն և հաղորդավար Ալեքսանդր Ռևայի կինը՝ Անժելիկա Ռևան, Instagram սոցիալական կայքում լուսանկար է տեղադրել, որը բուռն քննարկումների առիթ է դարձել նրա հետևորդների համար։
Մեկնաբանություններում նրանք Անժելիկային սքանչելի են համարում, ոմանք էլ նմանություն են գտնում հայտնի ամերիկացի երգչուհի Շակիրայի հետ։
Լուսանկարն արված է Մոսկվայում, իսկ նկարագրության մեջ շոումենի կինը խոստովանել է, որ շատ է սիրում այդ քաղաքը, թեև բնիկ մոսկվացի չէ։
Գրառումն ավելի քան 12 հազար հավանում ունի։
Հետևորդները գնահատել են Անժելիկա Ռևայի սերը Մոսկվայի հանդեպ, ինչպես նաև նրա գեղեցկությունը։
«Գեղեցիկ եք, ինչ-որ բանով Շակիրային եք հիշեցնում»,-գրել է lizok.kras-ը։ «Ջինսը թույն է»,-գրել է yefimova.yu-ն։
«Հիանալի տեսք ունեք․․․ջինսն ինձ էլ դուր է գալիս»,-գրել է erkemeikin-ը։
Անժելիկա Ռևան հոր կողմից հայ է, մոր կողմից՝ ռուս։ Ալեքսանդրն ու Անժելիկան ամուսնացած են արդեն 12 տարի․ նրանք հարաբերությունները պաշտոնապես ձևակերպել են 2007թ․-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր։ Մի քանի ամիս անց լույս աշխարհ եկավ նրանց առաջին դուստրը՝ Ալիսան, իսկ 2013-ին՝ Ամելին։