Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել՝ ինչպես է հանգստանում Միխայիլ Գալուստյանը. տեսանյութ

Ռուսական շոու բիզնեսի հայտնի արտիստները հանգստանում են ու զվարճալի տեսանյութեր հրապարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում բնակվող երկու հայ հումորիստները՝ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը, հանգիստը վայելում են Սոչի քաղաքում։
Instagram-ում հրապարակված տեսագրությունում Գարիկ Մարտիրոսյանը հարցնում է ընկերոջը, թե ինչպես է անցնում նրա առավոտը:
«Ես նախաճաշում եմ, հետո քնում, հետո նորից զարթնում, մի կտոր բան ուտում ու էլի քնում», - ասում է նա։
Ապա երկուսով շփվում են տեղացիների հետ, համոզում, որ իրենք անձնագրայինի աշխատողներ են։ Իսկ մեկնաբանություններում կատակում են, թե Սոչին ընդհանրապես հին հայկական քաղաք է, հայերից առաջ այնտեղ միայն դինոզավրեր էին ապրում:
Գարիկ Մարտիրոսյանի կինը գովազդել է հայ նկարչին. լուսանկարներ
Տեսանյութը 150 հազար դիտում ունի և ավելի քան 150 զվարճալի մեկնաբանություն:
Ծիրանագույնից մինչև «Կիմ Չեն Քարդաշյան»․ Գարիկ Մարտիրոսյանը զվարճացրել է հետևորդներին