Երեք զինծառայողների սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. քննչական կոմիտե

Ժամը 17:40-ի սահամաններում ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Թաթոյանը 3 զինվորի մահվան թեմայով խոսել է նախարարի հետ. ի՞նչ է ասել Արշակ Կարապետյանը
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահամաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողի դի է հայտնաբերվել:
Հակառակորդի գործողությունների հետ կապ չունի. ՊՆ–ն` 3 զինվորների մահվան մասին