Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից

Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «Թալիբան» ահաբեկչական շարժման անդամների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից և Եվրամիությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի միգրացիոն ճգնաժամի համար: Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։
Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր երկիրը աֆղանցի միգրանտների պահոց չի դարձնի Եվրոպայի համար: Էրդողանի խոսքով ՝ Անկարան Թեհրանի հետ համատեղ բավականաչափ միջոցներ է ձեռնարկել փախստականներին զսպելու համար, և այժմ պատասխան գործողություններ պետք է ձեռնարկեն եվրոպացիները:
Թուրքիայի նախագահը նաև խոստովանել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «Թալիբան» ահաբեկչական շարժման անդամների հետ, որպեսզի միասին լուծեն առկա խնդիրները:
Ավելի վաղ ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել էր, որ ԵՄ-ի երկրներն իսկապես պետք է թույլ տան, որ Աֆղանստանից ավելի շատ փախստականներ գան: Նա կոչ էր արել միավորմանը չեղարկել այդ երկրի անօրինական միգրանտների հարկադիր հայրենադարձությունը և ավելացնել նրանց ընդունելության քվոտաները: Եվրահանձնակատարը նաև հայտարարել էր, որ այժմ պետք է օգնել նրանց, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն:
Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:
Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա. ԱԳՆ
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ ապստամբներն իրենց վերահսկողության տակ են առել բոլոր սահմանակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Լույս 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրի կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում։
Աֆղանստանի նախագահ Ղանին Ղազախստանում չէ. ԱԳՆ–ն հերքել է լուրերը