Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Նորածնի սեռը բացահայտել էր Սոֆյայի քույրը՝ Մայան։ Նա Instagram-ում գրել էր. «Բարի գալուստ, տղաս»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը Instagram-ում հրապարակել է երեկ՝ օգոստոսի 18-ին, ծնված որդու հետ առաջին լուսանկարը։ Նկարում նա բռնել է փոքրիկի թաթիկը։
«Բարի գալուստ, մեր հրեշտակ», - լուսանկարին կից գրել է դերասանուհին։
Փոքրիկը Պողոսյանի ու նրա ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի առաջնեկն է։ Թեև Սոֆյան չի նշել երեխայի սեռը կամ անունը, բայց նրա հետևորդներն արդեն գիտեն, որ դերասանուհին տղա է ունեցել․ երեկ Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանը, Instagram-ում գրել էր. «Բարի գալուստ, տղաս»։
«Հանգստություն է պակասում ինձ...». Սոֆի Դևոյանը ծովից լուսանկարներ է հրապարակել
Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաքննարկվող զույգերից են։ Դերասանները նաև շատ ներդաշնակ են։ Ռեժիսորները դա նկատել են դեռևս այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել։ Ի դեպ, 2010-2016թթ–ին Սոֆյան ամուսնացած էր, Աշոտը` նույնպես. նա առաջին ամուսնությունից մեկ դուստր ունի։
Լիլիթ Բասյանը խոստովանել է, որ իր կյանքում նոր տղամարդ կա
Նրանք իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2019թ–ին։
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը լուսանկար է հրապարակել ամուսնու հետ