Առևանգել են ՀՀ քաղաքացուն. քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին պարտք է եղել մի իրանցու, ինչի համար էլ առևանգել են նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Քրեական հեղինակության և նրա խմբավորման անդամի նկատմամբ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ–ն` մանրամասներ հայտնելով այս դեպքով հարուցված քրգործով։
Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու համար հետախուզվողը հայտնաբերվել է
Պարզվել է, որ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձն Իրանի քաղաքացուն Երևանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը փորձել է լուծել։ Նա իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով 2021թ. հունվարի 18-ին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» ավտոմեքենայով առևանգել է Երևանի բնակչին։
Տղամարդուն նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն, ծեծել նրան։
Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, մեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է 10.000 դոլար։ Տղամարդը քրեական հեղինակությանն օրեր անց տվել է այդ գումարը։
Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում։ Նրանց կալանավորելու որոշում է կայացվել։
Արյունաբանականում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ին հետախուզում են
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել քրեական հեղինակություն համարվող անձին՝ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթումը), 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Առևանգում, սպանություն. երեխաների նկատմամբ ի՞նչ հանցագործություններ են կատարվել այս տարի
Նախաքննությունը շարունակվում է: