Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար

Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակելու հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը` ՀՀ վարչապետի առաջարկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոսոտոսի – Sputnik. Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Համապատասխան հրամանագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Արարատ Միրզոյանն արտաքին գործերի նախարար կնշանակվի՞
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,–ասված է հրամանագրում:
Նշենք, որ մինչ այս Արարատ Միրզոյանը զբաղեցրել է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը։ Նա 2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ է ընտրվել ԱԺ նախագահ։
2017–ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արարատ Միրզոյանը «Ելք» կուսակցությունների դաշինքնով ընտրվել էր պատգամավոր։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ Միրզոյանն ընտրվել է ՔՊ վարչության անդամ։
Արարատ Միրզոյանը 42 տարեկան է, ծնվել է Երևանում։ Նա մասնագիտությամբ պատմաբան է, պատմական գիտությունների թեկնածու։
Ավինյանի նախկին խոսնակը ԱԳՆ մամուլի քարտուղար է նշանակվել
Հիշեցնենք` ԱԳ նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։ Հուլիսի 14-ից Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սկսեց կատարել նախարարի պարտականությունները: