ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն արձակուրդ է գնում։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է կառավարության կայք էջում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 18-24-ը ներառյալ»,–ասված է հրամանագրում:

Նշենք, որ մինչ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվելը Զարեհ Սինանյանը բնակվում էր ԱՄՆ և զբաղեցնում էր Գլենդելի քաղաքապետի պաշտոնը։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար է նշանակվել 2019–ի հունիսի 14–ին։