Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է պաշտոնից և 2 փոխնախարար նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում (28 նոյեմբերի, 2019թ). Բիշկեկ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները նոր տեղակալներ ունեն։ Էկոնոմիկայի 2 փոխնախարարներ էլ ազատվել են աշխատանիքց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի հրամանագրեր է ստորագրել, որոնցով 2 փոխնախարարի ազատել է պաշտոնից և 2 նոր փոխնախարար նշանակել, տեղեկանում ենք կառավարության կայք էջից։
Այսպես` վարչապետի հրամանագրով այսուհետ ֆինանսների նախարարի տեղակալ կլինի Վահե Հովհաննիսյանը։
Министр обороны Аршак Карапетян представил руководящему составу МО, ВС и Генштаба ВС новоназначенного заместителя министра Карена Брутяна (16 августа 2021). Еревaн
Նոր փոխնախարարը կզբաղվի գնումների գործընթացով. Արշակյանը ներկայացրել է Բրուտյանին
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,–ասված է հրամանագրում:
Փաշինյանի մեկ այլ հրամանագրով Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:  
Եվս 2 հրամանագիր կա կառավարության կայքում, որոնցից տեղեկանում ենք, որ Ավագ Ավանեսյանն ու Աննա Հակոբյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոններից։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտպանության փոխնախարար է նշանակվել