Փաշինյանն ասաց` ինչ բաժիններից է բաղկացած կառավարության 2021–2026թթ. ծրագիրը

Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարության ծրագիրը հիմնված է ընտրություններում ՀՀ քաղաքացիներին տված խոստումների և Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր մարմնի անդամներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը։
ՀՀ Սահմանադրության համաձայն` նոր ձևավորված գործադիր մարմինը պարտավոր է այն 20-օրյա ժամկետում ներկայացնել ԱԺ քննարկմանն ու հաստատմանը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտպանության փոխնախարար է նշանակվել
Փաշինյանը նիստում հայտնեց, որ ծրագիրն ԱԺ–ում կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբում։
«Իհարկե, համոզված եմ, որ ԱԺ–ում ծրագիրը մանրամասն քննարկման կարժանանա, ես այսօր ուզում եմ համառոտ ասել, որ այն բաղկացած է 6 բաժնից։ Դրանք են` անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում»,– ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է ընտրություններում ՀՀ քաղաքացիներին ՔՊ–ի տված խոստումների և Հայաստանի վերափոխման մինչև 2050թ–ի ռազմավարության վրա։
Նիկոլ Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է պաշտոնից և 2 փոխնախարար նշանակել