Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել երիտասարդների ուղղությամբ, կան վիրավորներ

Տղամարդը դուրս է եկել մեքենայի ու կրակել սեղանի խաղեր խաղացող երիտասարդների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Նյու Յորքում զինված հարձակման հետևանքով առնվազն հինգ մարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ABC հեռուստաալիքին։
Փախչել, թեկուզ կյանքի գնով. Քաբուլի օդանավակայանի սարսափելի տեսարանները` լուսանկարներով
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան խանութի մոտ. տղամարդը դուրս է եկել մեքենայից և կրակել սեղանի խաղեր խաղացող երիտասարդների վրա:
Չորս հոգու հոսպիտալացրել են, մեկը հրաժարվել է բուժօգնությունից։ Տուժածների վիճակը կայուն է։
Չի նշվում`հանցագործը ձերբակալվել է, թե ոչ։
Կրակոցներ Նյու Յորքի հիվանդանոցում. ոստիկանությունը ոչնչացրել է հարձակվողին
Վերջին շրջանում ԱՄՆ-ում հաճախ են նման դեպքեր գրանցվում։ 2020 թվականին հրազենային վնասվածքներից 43 հազար ամերիկացի է մահացել։
Հրաձգություն ԱՄՆ–ում. զբոսաշրջային քաղաքում ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են մահացել