Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ղրղզստան

Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հայ–ռուսական ռազմավարական դաշինքն ու ՀԱՊԿ–ը ՀՀ անվտանգության կարևոր գործոններ են. Փաշինյան
«ՀՀ վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:
Փաշինյանը նախատեսում է վերացնել ծայրահեղ աղքատությունը, նվազեցնել գործազրկության մակարդակը