Մեքսիկայում գրեթե 2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել

Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի հնագետ Սերխիո Գոմեսի խոսքով` ծաղիկների ցողունները հիանալի պահպանվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Մեքսիկայի ավերված Թեոթիուական քաղաքում հնագետները 1800-2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Daily Mail–ին։
«Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկան ներկայացնող աղջիկը. տեսանյութ
Գտածոները եղել են 18 մետր խորության վրա` Կեցալկոատլին («Փետրավոր օձ»` մեզոամերիկյան դիցաբանության մեջ հանդիպող աստված) նվիրված վանքի տակ։
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ բույսերը կարող էին ընծա լինել Կեցալկոատլին. տեղի բնակիչները հավատում էին, որ այս աստվածը մարդկությանն է նվիրել եգիպտացորենը և մասնակցել մարդու ստեղծմանը։
«Շատ լավ վիճակում գտնվող 4 ծաղկեփունջ է հայտնաբերվել։ Դրանք դեռ պարաններով կապված են, հավանաբար պարանները բամբակից են», – մեկնաբանել է հնագետ Սերխիո Գոմեսը։
Հնագետները կարծում են, որ քաղաքը կառուցվել է մ.թ.ա. 100 թվականին և գոյատևել է մինչև 8-րդ դար։ Հնագետները Թեոթիուականն անվանում են նախաիսպանական Հյուսիսային Ամերիկայի ամենաազդեցիկ տարածաշրջաններից մեկը։ Զարգացման գագաթնակետին այնտեղ ապրել է շուրջ 200 հազար մարդ։
Քիմ Քարդաշյանը սովորեցնում է` ինչպես մեքսիկական Vegan Taco պատրաստել. տեսանյութ