Հայ–ռուսական ռազմավարական դաշինքն ու ՀԱՊԿ–ը ՀՀ անվտանգության կարևոր գործոններ են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը ներկայացնելիս հատկապես ընդգծել է ՌԴ–ի հետ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Հայաստանում սկսվել ու ընթանում է բանակի արդիականացման ու բարեփոխման գործընթացը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» հատվածը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Երասխի հատվածի մարտական հենակետ
«Բարեփոխված բանակն ու ԶՈւ–ը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության պահպանման հիմնական գործոնը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անվտանգության հաջորդ կարևոր բաղադրիչը պետք է լինի արտաքին ակտիվ քաղաքականությունը։ Հայաստանը, նրա խոսքով, պետք է ակտիվ ու արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ունենա բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ։
ՀՀ անվտանգության գործոնների շարքում Փաշինյանը հատկապես ընդգծեց հայ–ռուսական ռազմավարական դաշինքի առկայությունը և Հայաստանի անդամակցությւնը ՀԱՊԿ–ին։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում