«Հարավկովկասյան երկաթուղիները» 39 մլրդ դրամի ներդրումներ կանի. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հույս ունի` մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թվականը երկաթուղու ոլորտում 39 մլրդ դրամի ներդրումներ անեն։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։
Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից
«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ, ուզում եմ ներդրումների ծավալը պատկերացնենք։ Կարող ենք ակնկալել, որ մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղիներ»,–ասաց Փաշինյանը։
Ոչ միայն զբոսաշրջիկների համար․ ՀԿԵ-ն ժամանակակից երկու էլեկտրագնացք է բերել Երևան
Նրա խոսքով` բավականին երկար և մանրամասն քննարկում են ունեցել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ։