Հալիձորում 77-ամյա քաղաքացին ընկել է ծառից ու գլորվել ձորը

Պարզվել է, որ 1944 թ.–ին ծնված Բ․ Ս․-ն ծառից վայր է ընկել ճանապարհի վրա, որտեղից գլորվել է ձորը` շուրջ 50 մ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Այսօր, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղում քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արցախի Ջրականի շրջանում հայտնաբերվել է 6 հայ զինծառայողի աճյուն
Քաղաքացուն ձորից դուրս բերելու համար դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ձորն ընկած մարդը 77 տարեկան է։
Պարզվել է, որ 1944 թ.–ին ծնված Բ․Ս․-ն ծառից վայր է ընկել ճանապարհի վրա, որտեղից գլորվել է ձորը` շուրջ 50 մ։
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նա տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ։
Գորիսում ձերբակալվածներին լուսանկարել են իրենց կամքին հակառակ. մանրամասնում է ՄԻՊ–ը