ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրության օր է նշանակվել հոկտեմբերի 17-ը։
«Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման 1-ին կետը»,– նշված է փաստաթղթում:
Գյումրի համայնքի ավագանու ընտրությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։
Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ են նախատեսված նաև Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում։