Բավրա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
ՌԱԴԻՈ
Բավրայի երկրաշարժը հետցնցում էր. ինչ կարծիքի է մասնագետը սեյսմիկ ակտիվության մասին
«Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Նշենք, որ օգոստոսի 17–ին էլ, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, գրանցվել էր 3.1 մագնիտուդով երկրաշարժ` օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4 բալ:
Բավրայի երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել. տեսանյութ
Հիշեցնենք, որ գրեթե նույն վայրում երկու երկրաշարժ ու 70 հետցնցում էր գրանցվել օգոստոսի 16-ին։