Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հրդեհը մարվել է 14:30-ին: Այրվել են «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 18-ին, ժամը 14:12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երասխ գյուղի մոտ՝ սահմանային տարածքում, հրդեհ է բռնկվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:25-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել են «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայի սրահն ու բեռնախցիկը։
Վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: