Արարատ Միրզոյանն արտաքին գործերի նախարար կնշանակվի՞

Sputnik Արմենիայի զրուցակիցները կարծում են, որ խորհրդարանի նախկին խոսնակի՝ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելը շատ հավանական է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրազեկ աղբյուրը:
Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է պաշտոնից և 2 փոխնախարար նշանակել
«Արարատ Միրզոյանի նշանակումը շատ հավանական է», - ասաց մեր զրուցակիցը:
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խուսափեց ուղիղ պատասխանից։
«ԱԳՆ ղեկավարին նշանակում է հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ: Նախարարի նշանակվելուն պես հանրությունը կտեղեկացվի այս մասին», - ասաց Հունանյանը:
Նախարարի պաշտոնը գործնականում թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Նրան հետևեցին նաև չորս փոխնախարարները։ Հուլիսի 14-ից Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սկսեց կատարել նախարարի պարտականությունները: