Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները. «Թալիբան» շարժման ներկայացուցիչ

Թալիբների իշխանության օրոք երկիրը ղեկավարելու է թալիբների խորհուրդը: Երկրի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու, այնտեղ իշխելու են շարիաթի օրենքները։
Աֆղանստանի նախագահն ընտանիքի հետ ԱՄԷ–ում է. երկրի ԱԳՆ-ն հաստատել է
«Մենք չենք բանավիճելու այն հարցի շուրջ, թե քաղաքական ինչ համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է՝ գործելու են շարիաթի օրենքները», - ասել է նա։
«Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ իրենց իշխանության օրոք Աֆղանստանը ղեկավարելու է թալիբների խորհուրդը: Երկրի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան, ով ավելի բարձր դիրք է գրավելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը։
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակմամբ (շարժումը ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում): Օգոստոսի 15–ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։
Ավելի ուշ գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։
Աֆղանստանի նախկին նախագահը երկրից փախչելիս գանձապետարանից 169 մլն դոլար է գողացել
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը, «որպեսզի կանխի արյունահեղությունը»:
Օգոստոսի 16–ի գիշերը «Թալիբանի» քաղաքական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս: