ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել։
Կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մահացածինն է, թե ոչ։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ բաժնում նյութեր են նախապատրաստվում։