Երևանում ավտոմեքենա է այրվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 13։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Փրկարարներին հաջողվեց մարել Խոսրովի անտառի մոտակայքում բռնկված հրդեհը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ ժամը 13։30-ին։ Այրվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենա։