Թալիբները կանանց թույլ կտան մասնակցել երկրի կառավարմանը

Գրոհայինները նշել են` չեն ցանկանում, որ Աֆղանստանի կանայք գտնվեն զոհի դիրքերում: Նրանք կանանց վերաբերյալ հայտարարություն էին արել նաև Աֆղանստանի իշխանությունը զավթելուց առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. «Թալիբան» արմատական իսլամական շարժումը (արգելված է Ռուսաստանում եւ մի շարք երկրներում ) հայտարարել է, որ կանայք հրավիրվել են մասնակցելու պետական կառավարմանը: Տեղեկությունը հայտնում է «Al Hadath» հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցիչներին։
Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար
Ըստ ԶԼՄ–ի`թալիբները կանանց հրավիրել են ապագա կառավարություն։ Գրոհայինները նշել են` չեն ցանկանում, որ Աֆղանստանի կանայք գտնվեն զոհի դիրքերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները աֆղան կանանց թույլ են տվել աշխատել լրատվական ոլորտում, օրինակ` հեռուստահաղորդումներ վարել:
Աֆղանստանի իշխանությունը զավթելուց առաջ «Թալիբանի» գրոհայինները հայտարարել էին, որ երաշխավորում են կանանց իրավունքների պահպանումը, որոնք չեն հակասում իսլամին: Խոսքը վերաբերում է կրթությանն ու աշխատանքի իրավունքին։
Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:
Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա. ԱԳՆ
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ ապստամբներն իրենց վերահսկողության տակ են առել բոլոր սահմանակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Լույս 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրի կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում։
Աֆղանստանի նախագահ Ղանին Ղազախստանում չէ. ԱԳՆ–ն հերքել է լուրերը