Սոթքի ոսկու հանքավայրի 200 աշխատակիցներին տարհանում են. կրակոցներ են հնչում

«Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչը հայտնեց` հանքը կվերսկսի իր աշխատանքն իրավիճակի կայունացումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Վերին Շորժայում հանգիստ է. հայ զինվորականներն ամրացնում են դիրքերը
«Հանքի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում, ինչով պայմանավորված էլ որոշում կայացրինք դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,–ասաց Գրիգորյանը` հավելելով, որ շուրջ 200 աշխատակից է տարհանվում։
Նա նշեց նաև, որ հանքը կվերսկսի իր աշխատանքն իրավիճակի կայունացումից հետո։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիների կրակոցներից սահմանի Երասխի ու Գեղարքունիքի մարզի հատվածներում հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող։
Ադրբեջանցիների արձակած գնդակները հասել են Կութի տների տանիքներին. ինչ է պատմում գյուղապետը
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ հանքը դադարեցնում է իր աշխատանքը` հուլիսի 28–իн ևս ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել էր։
Ալիևը սպառնացել է Հայաստանին և խոստացել «Զանգեզուր վերադարձնել» իր քաղաքացիներին