«Պետք է լինել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն եք պատասխան տալու». Արշակ Կարապետյան

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ քաղաքացիները բողոքներ են ներկայացնում ՊՆ մի շարք կառույցների աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը բավականին բողոքներ է ստանում, որ կան քաշքշուկներ քաղաքացիների հետ կապված, որոնք դիմում են զինկոմիսարիատներ և սոցվարչություններ։ Կարապետյանն այս մասին հայտնել է մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ` տեղեկանում ենք «Զինուժ մեդիայից»։
Արմեն Սարգսյանը մի շարք նշանակումներ է արել զինված ուժերում
«Օրինակ, երբ մեկը դիմում է զինկոմիսարիատ, որ հաստատեն` մարդը Մեղրիի զորամասի կազմում մասնակցել է մարտական գործողությունների, և Արարատի զինկոմիսարիատը կարող է ասել, որ Մեղրիի զինկոմից պետք է այդ փաստաթուղթը բերեն։ Իսկ այսօրվա դարում այդ փաստաթուղթը կարելի է ստանալ մի քանի վայրկյանում»,–ասում է նախարարը։
Նրա խոսքով` սոցվարչության դիմաց քաղաքացիներն էլ բողոքում են վիրավորներին, պատերազմի մասնակիցներին վերաբերվող փաստաթղթերի տրամադրման առնչությամբ։
Պաշտպանության նախարարը հանձնարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը։ Կարապետյանը նշում է` պետք է լինել առավել ուշադիր, հակառակ դեպքում շատ խստորեն են պատասխան տալու։
Շուշիի շրջանում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք, որ ավելի վաղ` փետրվարին, պաշտպանության նախարարության մոտ մարզերից եկած պատերազմի մասնակից մի շարք տղամարդիկ էին բողոքի ակցիա անում` ասելով, որ իրենց զինգրքույկները կա՛մ չեն վերադարձրել դեռ, կա՛մ էլ այնտեղ նշված չէ, որ մասնակցել են մարտական գործողությունների։