Փախչել, թեկուզ կյանքի գնով. Քաբուլի օդանավակայանի սարսափելի տեսարանները` լուսանկարներով

Sputnik–ի ֆոտոշարքը ներկայացնում է Քաբուլի օդանավակայանում տիրող իրավիճակը։ Կադրերում երևում է, թե ինչպես են սարսափած մարդիկ փորձում անգամ կյանքի գնով լքել հարազատ երկիրը։
Sputnik
«Թալիբան»  շարժման կողմից Աֆղանստանում իշխանությունը բռնազավթելուց հետո սարսափած քաղաքացիները երկիրը լքելու վերջին փորձերն են անում։
Սոցցանցերում կադրեր են տարածվում, որոնցում երևում է` ինչպես են մարդիկ ամեն գնով օդանավակայանում փորձում ինքնաթիռ նստել։Նրանք «գրոհում» են օդանավասանդուղքը` օդանավ բարձրանալու համար։
Ե՛վ Քաբուլը գրավեցին, և՛ կարուսել նստեցին. թալիբները գիտեն` ինչպես զվարճանալ. տեսանյութ
Աֆղանստանից մեկնելու այլ ճանապարհ չկա, քանի որ սահմանային բոլոր անցակետերը թալիբների վերահսկողության տակ են գտնվում։
Քաբուլի օդանավակայանը ՆԱՏՕ–ի ուժերի կողմից վերահսկվող միակ տեղն է մնացել։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա («Թալիբան» շարժումը ՌԴ–ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել և արգելված է)։ Կիրակի օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։
1 / 16
Женщины со своими детьми пытаются попасть в международный аэропорт имени Хамида Карзая в Кабуле
2 / 16
Քաբուլի օդանավակայանի մոտ ավտոմեքենաների և բազմության խցանում
3 / 16
Մարդիկ` Քաբուլի օդանավակայանի պատերին
4 / 16
Թալիբանի զինյալը զննում է Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանից դուրս գտնվող տարածքը
7 / 16
Կատար ուղևորվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավից տարհանված մարդիկ
9 / 16
Թալիբանի զինյալը հրացանով Քաբուլի օդանավակայանի մոտ
14 / 16
Ուղևորները գնում են Քաբուլում Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի թռիչքի տերմինալ: Աֆղանստան
16 / 16
Բազմությունը Քաբուլի օդանավակայանի թռիչքուղու վրա (օգոստոսի 16, 2021): Աֆղանստան