Կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա և Թավշուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՌԱԴԻՈ
Բավրայի երկրաշարժը հետցնցում էր. ինչ կարծիքի է մասնագետը սեյսմիկ ակտիվության մասին
«Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա և Թավշուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։ 
Նշենք, որ առավոտյան` տեղական ժամանակով 9։43–ին նույն տարածքում կրկին երկրաշարժ էր գրանցվել։