ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` վերահսկողությունը խստացվում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և դիմակներ դնել փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փակ տարածությունում դիմակ չդնելու համար 10 000 դրամ տուգանք է սահմանվում։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 357–ով և դարձել 235 171: