Ինչպես պարզել` մեղրը բնական է, թե ոչ

Մասնագետներն ասել են, թե մեղրավաճառներն ինչ խարդախությունների են դիմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հինգ հատկանիշ կա, որոնք առաջին հայացքից կօգնեն որոշել` մեղրը բնական է, թե ոչ։ Դրանք ներկայացրել է «Դոկտոր Պիտեր» կայքը` հղում անելով «Ռուսական որակի համակարգ» ՀԿ–ի փորձագետներին։
«Դժվար է հասկանալ` մեղրը բնական է, թե ոչ։ Դրա համար լաբորատոր ուսումնասիրություններ են պետք,– ասում է «Ռուսական որակի համակարգ» ՀԿ–ի ղեկավարի տեղակալ Ելենա Սարատցևան։ – Կարելի է բացահայտել միայն կոպիտ կեղծիքը, օրինակ` եթե մեղրի մեջ օսլա են խառնել անհրաժեշտ խտություն ստանալու համար։ Դա ստուգելու համար մի փոքր մեղր վերցրեք և վրան մի կաթիլ յոդ կաթեցրեք։ Եթե մեղրը կապույտ գույն ստանա, նշանակում է` օսլա են ավելացրել»։
Հայկական մեղրի համը դուր է եկել արտասահմանցիներին. արտահանման ծավալները կտրուկ աճել են
Մասնագետների խոսքով` մեղրավաճառների ամենատարածված խարդախությունը թանկ ու էժան տեսակներն իրար խառնելն է։
Բացի այդ, վաճառողները մեղրը հալեցնում են բարձր ջերմաստիճանի տակ նախորդ տարվա բերքը որպես նոր ներկայացնելու համար, ինչը ոչ միայն սպանում է ցանկացած օգտակար հատկություն, այլև թույն է դարձնում, քանի որ օքսիմեթիլֆուրֆուրոլ կանցերոգեն է առաջանում։
Ինչպե՞ս ընտրել հասած և հյութեղ ձմերուկ
Խարդախները քաղցրություն ապահովելու համար նաև ճակնդեղի կամ կարտոֆիլի կեղևից պատրաստած գլյուկոզա–ֆրուկտոզային օշարակ են ավելացնում։
Խտության համար մեղրի մեջ օսլա ավելացնելուց բացի, ոմանք նաև ջուր են ավելացնում այն նոսրացնելու համար։
Ձմերուկ չի՞ կարելի, կամ ինչպես հեշտ նիհարել՝ չնվնասելով օրգանիզմը. Շահխաթունու խորհուրդը