ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համաժողովը:
Ելույթներ են ունեցել կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը և Մանե Թանդիլյանը, ովքեր ներկայացրել են կուսակցության հռչակագիրն ու ծրագրային դրույթները։
Համաժողովի ընթացքում ընդունվել են կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հռչակագիրը, տեղի է ունեցել կուսակցության խորհրդի անդամների, վերահսկիչ հանձնաժողովի և նախագահի ընտրություն։
Կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար էր, 2020 թվականի դեկտեմբերի 2-ից Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարն է։
Մեսրոպ Առաքելյանը ևս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար է։