ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի արձակուրդային այցելությունների հերթական տեղն Արարատի մարզն էր, որտեղ դիվանագետն ընտանիքի հետ եղավ Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայրում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Посол России в Армении Сергей Копыркин с семьей в населенном пункте Ерасх (17 августа 2021). Арарат
© Photo : Facebook / Посольство России в Армении
Ուղևորության ընթացքում Կոպիրկինը այցելել է նաև հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում Երասխ բնակավայրի մոտ, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։
Посол России в Армении Сергей Копыркин с женой в музее
© Photo : Facebook / Посольство России в Армении
Ուղեկալներից մեկի այցելության ժամանակ Կոպիրկինն ընտանիքի հետ ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Ա.Պ.Կորյակովի կիսանդրիի մոտ։ Կորյակովը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներխուժած դիվերսանտների հետ կռվի ժամանակ՝ ծառայողական պարտքը կատարելիս։
Посол России в Армении Сергей Копыркин с семьей в Араратском марзе
© Photo : Facebook / Посольство России в Армении