Հատուկ օպերացիա` Երևանում. բերման է ենթարկել «Ճվճըվ Արոյի» որդին

Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ «Ճվճըվ Արոյի» որդին մինչ այդ հանցավոր արարք է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ ոստիկանությունը Երևանում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրականացրել է հատուկ օպերացիա, որի արդյունքում քրեական պատմություններով հայտնի Արա Վարդանյանի` «Ճվճըվ Արոյի» որդուն` Սերժ Վարդանյանին բերման է ենթարկել. տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները հայտնաբերել են 1283 կգ կանեփ, ապօրինի զինամթերք, հայտնաբերվել է 9 հետախուզվող
Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ռեստորանային համալիրում է գտնվում «Ճվճըվ Արոյի» որդին, և նրանք դեպքի վայր են ժամանել և բերման ենթարկել նրան։
Կայքը գրում է նաև, որ հուլիսի 30-ին Երևանում ոստիկանության ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն են կատարել Հրաչյա Քոչար փողոցում, երբ նկատել էին Mercedes մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանները ստուգման նպատակով մոտեցել էին այդ մեքենային, սակայն վերջինս հետընթաց էր կատարել, հարվածել ոստիկանության ավտոմեքենային, ապա վարելով ոստիկանների ուղղությամբ`դիմել էր փախուստի։
Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արոյի» որդին համաներմամբ ազատ է արձակվել
Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ի ղեկին եղել էր քրեական պատմություններով հայտնի 28-ամյա Սերժ Վարդանյանը։