ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Այսօր երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, ինչի հետևանքով 7 ուղևորները և 3 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացել են ժամը 19:03-ին։
«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են երկու «Nissan Tida» (վարորդ՝ Գ․ Մ․, ծնված 1987 թ. և վարորդ՝ Ա․ Ա․) և «Suzuki» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ուղևորներ Հ․ Հ․-ն (ծնված 1999 թ.), Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Հ․-ն (ծնված 1995 թ.), Ն․ Ս․-ն (ծնված 1993 թ.), Ա․ Ս․-ն, Մ․ Բ․-ն (ծնված 1987 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․տուժածները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։
Բժիշկները տուժածներ Հ․ Հ․-ի, Ն․ Ս․-ի և Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: