Էլինա Դանիելյանը կանանց Եվրոպայի առաջնությունում հերթական հաղթանակն է տարել

Հայաստանը ներկայացնող շախմատիստն այժմ առաջատար Լուլիա Օսմակից հետ է մնում կես միավորով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հերթական հաղթանակն է տարել։
Նա այսօր կայացած 8-րդ տուրի պարտիաների ժամանակ հաղթանակ տարավ և նրա միավորներն ընդհանուր առմամբ դարձան 6.5։ Դանիելյանն այժմ առաջատար Լուլիա Օսմակից հետ է մնում կես միավորով:
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Եվրոպայի կանանց անհատական առաջնություն
Բացի այդ, այս տուրում հաղթել է նաև Աննա Սարգսյանը, որն ունի 5.5 միավոր և առաջատարին զիջում է 1 միավորով: Հաղթանակ է տարել նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ շախմատիստ`  Մարիամ Մկրտչյանը, որն էլ իր ակտիվում ունի 4 միավոր։
Մարիա Գևորգյանին այս անգամ էլ բախտը չի ժպտացել և նա ունի 4 միավոր։
Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանն այս տուրում ոչ ոքի են խաղացել։
Հիշեցնենք, որ Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։
Կանանց Եվրոպայի առաջնությունում Էլինա Դանիելյանն առաջատարների շարքում է
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Անհաշտ մրցապայքար Եվրոպայի առաջնությունում. 2-9-րդ տեղերը կիսում են 8 շախմատիստուհի
Մրցաշարի ավարտին մնաց 4 տուր: