«Դատապարտյալների հիվանդանոցում» անմարդկային վերաբերմունք է. Թաթոյանը մանրամասնել է

Խախտումները ՄԻՊ–ն արդեն իսկ ուղարկել է արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անթույլատրելի վիճակ է: Նման եզրակացության է եկել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում ամփոփ ներկայացնելով արձանագրված խախտումները։
Սպանություն դատապարտյալների հիվանդանոցում. կալանավորը սպանել է մեկ այլ կալանավորի
«Քրեակատարողական ծառայողները մասնակցում են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին:Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները»,–գրել է Թաթոյանը:
Նրա խոսքով` ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը:
Լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» «տաք» տեղեկություններ ստանալու իրավունքից. ՄԻՊ
Թաթոյանը վստահեցնում է, որ ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության:
Բացի այդ, ըստ ՄԻ պաշտպանի, կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում: Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:
Քանի՞ ազատազրկված կա ՔԿՀ–ներում. Հայաստանն ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է
«Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են»,–ասում է Թաթոյանը։
Այս խախտումները նա արդեն իսկ ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով: