ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի շարք նշանակումներ է արել զինված ուժերում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ` Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, իսկ Գարիկ Մովսեսյանը` ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ է նշանակվել Արմեն Առուշանյանը, իսկ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ` Ալբերտ Բաղդադյանը։
Նշենք, որ Գարիկ Մովսեսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ գնդապետ Արմեն Առուշանյանը ԶՈւ ինժեներական զորքերի շտաբի պետն էր։ Նվեր Մարտիրոսյանի և Ալբերտ Բաղդադյանի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները: