Ադրբեջանը քիթը խոթելու իրավունք չունի. Մամիջանյանը` ՌԴ–ի հետ հարաբերությունների մասին

Ընդդիմության ներկայացուցիչը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ցանկացած բանակցության նախապայման պետք է լինեն հայ գերիների վերադարձն ու Արցախի կարգավիճակի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը ՀՀ–ի ու նրա ռազմավարական գործընկերոջ հարաբերությունների մեջ քիթը խոթելու իրավունք չունի։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած պնդումներին։
«Հայաստան» խմբակցությունն ԱԺ–ին առաջարկում է քննարկել սահմանային լարվածության հարցը
«Մեր երկկողմ հարաբերությունները տարածաշրջանային ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար»,– ասաց Մամիջանյանը։
Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանն է եղել տարածաշրջանում առաջին երկիրը, որը սկսել է սպառազինությունների ծավալն ավելացնել։
«Նա փորձեց սանձազերծած ռազմական գործողություններն անվանել «ազատության համար մղվող պատերազմ», ինչով ընդունեց, ու դա շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ ռազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը»,– ասաց Մամիջանյանը։
Ընդդիմության ներկայացուցիչը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ցանկացած բանակցության նախապայման պետք է լինի հայ գերիների վերադարձն ու Արցախի կարգավիճակի հարցը։
Խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ մեր արժանապատվության. Իշխան Սաղաթելյան
Հիշեցնենք, որ «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր` Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին, և ադրբեջանական կողմն իրեն մտահոգող հարցն արդեն իսկ ուղղել է ՌԴ իշխանություններին։
Հավելենք, որ Ալիևն այդ հարցազրույցի ընթացքում հիշատակել էր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը և անհանգստություն հայտնել մասնավորապես ռուս նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության կապակցությամբ, ըստ որի` վերսկսվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը։ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ պատերազմն ավարտվել է, և իր կարծիքով` հայ ժողովուրդն ու իշխանությունը հաշտվել են պարտության հետ, ինչը, ըստ Ալիևի, ցույց տվեցին խորհրդարանական վերջին ընտրություններն ու ներկայիս իշխանության հաղթանակը:
ԱՄՆ-ն պետք է օգտագործի բոլոր միջոցներն Ալիևի ագրեսիան կանխելու համար. Ֆրանկ Փալոնե