«2014-ին Ուկրաինայում հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր». Յանուկովիչը ուղերձով է դիմել

2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը իշխանությունների թուլության արդյունքը չէր, այն կատարվել էր «Ուկրաինան` որպես հակառուսական երկիր» նախագծի շրջանակում, կարծում է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումը արևմտյան նախագիծ էր, հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի մայրաքաղաքում լարված իրավիճակ է. ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական
«Ուկրաինան և Ռուսաստանը դիտարկվում էին Արևմուտքում, հիմնականում ՝ ԱՄՆ-ում, որպես սպառնալիք Ռուսաստանի՝ ԽՍՀՄ–ի պես համաշխարհային քաղաքականություն վերադառնալու շրջանակում։ Մենք փորձում էինք հավասար երկխոսություն վարել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչի պատճառով մեր երկիրը մշտապես բախվում էր դժվարությունների, որոնց արմատները գտնվում էին ոչ թե սոցիալ-տնտեսական առաջընթաց ապահովելու մեր ձախողման, այլ աշխարհաքաղաքական խնդիրների մեջ»,- ասվում է Յանուկովիչի ուղերձում:
Նա նշում է, որ Ուկրաինայի հեղաշրջումը իշխանությունների «մեղմության» արդյունքը չէր, այլ կանխորոշված էր «Ուկրաինան` որպես հակառուսական երկիր» նախագծով։ Նրա խոսքով, «իշխանության ապօրինի զավթման և հակառուսական հիստերիայի մեկնարկի ազդանշանը» ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետաձգումն էր:
Հիշեցնենք, որ եվրաինտեգրման տասնյակ հազարավոր կողմնակիցներ 2013 թ. նոյեմբերի 21-ից սկսեցին հավաքվել Կիևի գլխավոր հրապարակում` Մայդանում։ Նրանք բողոքում էին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացի դադարեցման դեմ: Ավելի ուշ Մայդանը դարձավ ուժայինների և քաղաքացիների դիմակայության էպիկենտրոնը: 100-ից ավելի մարդիկ սպանվեցին։ Ուկրաինայի նոր իշխանությունները մարդկանց մահվան մեջ մեղադրեցին Յանուկովիչին և ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանմանը:
Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով
Յանուկովիչի և «Բերկուտի» աշխատակիցները հերքում են իրենց մասնակցությունը սպանություններին: Նախկին նախագահը հայտարարել է, որ չի տվել խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման և նույնիսկ հրաման է տվել Կիևից դուրս բերել ոստիկանության բոլոր ստորաբաժանումները: Պետական հեղաշրջումից հետո «Բերկուտը» լուծարվեց:
Ուկրաինան օգոստոսի 24-ին նշելու է անկախության 30-ամյակը: Յանուկովիչը երկրից հեռացել է 2014 թվականին՝ իշխանափոխությունից հետո: