Զինծառայողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Հակառակորդի կրակոցների հետևանքով պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հակառակորդի կրակոցների հետևանքով մահացած պայմանագրային զինծառայողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեի պաշտոնական կայքը` անդրադառնալով այսօրվա դեպքին։
Առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` Երասխի հատվածում, ինչի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի։
Արման Թաթոյանի միջնորդությամբ զինվորը վիրահատվել է
«Օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Թաթոսյանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) հարուցվել է քրեական գործ։
Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Արավուս գյուղի ուղղությամբ. ՄԻՊ
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեղեկացվում է, որ ադրբեջանական կողմը տվել է մեկ զոհ։