Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել COVID-19-ի դեմ. նոր տվյալներ

Պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 15-ի դրությամբ, կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
ՌԱԴԻՈ
Բոլոր դեպքերում կանոնները պետք է պահպանվեն. համաճարակաբանը՝ Covid-իրավիճակի մասին
 Գերատեսչությունից կրկին հիշեցնում են, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
 Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
 Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։
 Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Գիտնականները հայտնաբերել են COVID-ը 70 %-ով «սպանող» դեղամիջոց
Հիշեցնենք, որ օգոստոսի 15–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 234558 է։ Մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 331 մարդ։