Մարզական վաշտում ծառայելու ընթացքում պարտադիր են մարզական հաջողությունները. նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Встреча министров обороны и ОНКС Аршака Карапетяна и Ваграма Думаняна (16 августа 2021). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Պաշտպանության նախարարը  կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը:
Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունը, ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։
Встреча министров обороны и ОНКС Аршака Карапетяна и Ваграма Думаняна (16 августа 2021). Еревaн
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է՝ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ  կապված որոշումները կարող են վերանայվել։