ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Դիմավորված անձը Կապանում ոսկյա զարդերի խանութ է թալանել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` օգոստոսի 13-ին Կապանի բնակիչ Սյուզաննա Գ.–ն ոստիկանություն է զանգել և հայտնել, որ ժամը 14։25-ի սահմանում Հունան Ավետիսյան փողոցի 1/Ա հասցեում գործող, իր անվամբ ԱՁ-ի ոսկյա զարդերի խանութ է մտել դիմակավորված անձը, սպառնացել է զենքի նմանվող առարկայով և ոսկյա զարդեր հափշտակել։
Նշված վայր են մեկնել իրավապահները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, զենքի նմանվող առարկան և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Սյուզաննա Գ.-ի ահազանգի փաստով քրգործ է հարուցվել։