ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Քաբուլի օդանավակայանից թռչող ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռից աֆղանցիների ընկնելու կադրերն են հայտնվել սոցցանցերում։
Աֆղանստանի բնակիչները վազում են օդանավակայանի թռիչքուղով՝ ինքնաթիռում խցկվելու և «Թալիբան» շարժման կողմից գրաված երկրից հեռանալու ակնկալիքով:
Երկրում ավիահաղորդակցությունը դադարեցվել է, իսկ ամերիկացիների վերահսկողության տակ գտնվող օդանավակայանում թռիչքներ են իրականացնում միայն ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները։
Հենց դրանցով են փորձում երկրից փախչել տեղի բնակիչները թռիչքի ժամանակ։
Նախագահ Աշրաֆ Ղանին լքել է Աֆղանստանն այն բանից հետո, երբ «Թալիբանի» գրոհայինները (կազմակերպություն, որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) մտել են Քաբուլ:
Կառավարության ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակավալը հայտարարել է, որ իշխանությունը կփոխանցվի ժամանակավոր վարչակազմին: