Ուկրաինացի հեռուստահաղորդավարը քննադատության է ենթարկվել Կիրկորովի հետ լուսանկարի պատճառով

Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառել էր ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց ցանկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի հեռուստահաղորդավար Վլադիմիր Օստապչուկը սոցցանցերում քննադատության է ենթարկվել երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ համատեղ լուսանկարների պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ մի շարք ուկրաինական ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Կրետեում հանգստանալու ժամանակ Օստապչուկն ու նրա կինը հանդիպել են Կիրկորովին, նրանք միասին մի քանի լուսանկար են արել ընթրիքի ժամանակ և դրանք տեղադրել Instagram–ի «սթորի» բաժնում։
Կիրկորովն ու Ջիգանը ափսեներ են կոտրել Կրետե կղզում. տեսանյութ
Տեղական ԶԼՄ–ներն ընդգծել էին, որ հեռուստահաղորդավարը Կիրկորովին շնորհակալություն է հայտնել «ջերմ ու ընկերական երեկոյի» համար, թեև վերջինս ներառված է այն անձանց ցանկում, որոնց Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է մուտք գործել Ուկրաինա։
Համապատասխան հրապարակումներից հետո ծայրահեղականները սկսել են վիրավորական մեկնաբանություններ թողնել Instagram–ում Օստապչուկի վերջին գրառման տակ։ «Վոլոդյա, Կիրկորովի հետ ի՞նչ կա։ Ամոթ չէ՞», – հարցրել է vladsupernova մականունով օգտատերը։
«Վոլոդյա, օկուպանտներին սիրողներն Ուկրաինայում տեղ չունեն։ Ճամպրուկ–կայարան–Ռուսաստան», – հայտարարել է sola.havryliv–ը։
«Ողջագուրվում ես օկուպանտների հետ, ստացվում է` դու աջակցում ես նրան, մտածիր այդ մասին...», – նախազգուշացրել է petr_smolii–ն։
Հունիսին Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը Կիրկորովին ներառել է ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց ցանկում։
«Հավիտյան կսիրեմ քեզ». Կիրկորովը հուզիչ գրառումով է շնորհավորել որդուն
Ավելի ուշ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիրկորովին հանել են սև ցուցակից Անվտանգության ծառայության նոր դիմումի պատճառով։ Օգոստոսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել էր երգչին մուտքը երկրի 3 տարի ժամկետով։
Անցած տարվա մարտին Օստապչուկն Ուկրաինայի ներկայացուցիչներին հորդորել էր Եվրատեսիլ 2020–ի մրցույթին չմասնակցել, քանի որ, ըստ նրա, այնտեղ կհաղթեր Little Big ռուսական խումբը։